Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Միսիան, որն իր առջև դրել էր Բագրատ Սրբազանը կատարվեց

Միսիան, որն իր առջև դրել էր Բագրատ Սրբազանը կատարվեց
04.10.2024 | 13:16

Երեկվանից (02.10.2024-irates.am) այսօր (03.10.2024-irates.am) , Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններում կարող ենք ֆիքսել երկու փաստ.

1. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԶՈՐ ԽՈՍՔԸ Հ1-ՈՒՄ

Բնական էր, որ իշխանությունները պետք է Սրբազանին հյուրընկալելու իրավունքը բարձեին ԱՆԴԵՄ Պետրոսի վրա, ով կամայական իշխանությունների օրոք «ավելի կաթոլիկ է քան Հռոմի Պապը» և ում ընտանիքի անդամները այսօր բոլորը զբաղեցնում են իրենց անհամապատասխան պաշտոններ։ ՈՒմ կինը հիմնովի քանդում է Հայաստանի կրթությունն ու գիտությունը:

Իշխանությունը կարծում է, որ Պետրոսի առավելությունը կայանում է նրանում, որ զուտ կոմունիկացիայի տեսանկյունից, Պետրոսը միշտ կիրառում է կոպիտ ստրատեգիա՝ անընդհատ խոսել զրուցակցի հետ, այդ ընթացքում տալ աբսուրդային հարցեր, որոնք այլ միջավայրում կհնչեին ծիծաղելի կամ կեղծ և ֆիքսել, որ զրուցակիցը այդ հարցերին չպատասխանեց և երկրորդը՝ թույլ չտալ զրուցակցին արտահայտելու իր միտքը ամբողջությամբ, ձայնային աղմուկ մտցնելով դիմացինի խոսքի մեջ։

Եկեք ֆիքսենք, որ Սրբազանի դեպքում դա չստացվեց և միսիան, որն իր առջև դրել էր Բագրատ Սրբազանը կատարվեց։

Ինչի արդյունքում կարող ենք ասել, որ իշխանությունները խուճապի մեջ են, այլապես որոշում չէին ընդունի Սրբազանին եթեր տալ իրենց գրպանի հեռուստաընկերությունում և ես համոզված եմ, որ Փաշինյանը ուշադիր դիտել է երեկվա եթերը ոչ մեկ անգամ։

2. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՐԴ ՄԵԾ ԳԱՂԹԻ ՀԵՂԻՆԱԿՆ Է

Առաջին ՄԵԾ ԳԱՂԹԻ հեղինակ համարվում են Թալիաթ և Էնվեր փաշաները, ովքեր 1915 թվականին կազմակերպեցին Հայոց Մեծ Եղեռնը ինչի արդյունքում էլ ձևավորվեցին հայկական գաղթօջախները աշխարհի ամենատարբեր երկրներում։

Շատերս երեկվա անցուդարձի մեջ չնկատեցինք, որ երեկ Փաշինյանը հայտարարեց, որ արցախցիները Արցախ չեն վերադառնալու, որ ադրբեջանցիները Հայաստան չգան: Թե ինչ կապ ունեն այս երկու գործառույթներն իրար հետ իհարկե Նիկոլի հետևորդները այդքան մտածելու ունակություն չունեն որ հարցնեն։ Ըստ իս սրա նման կլինի եթե մի վարորդ ասի, որ մեքենան չի գնում որովհետև պահեստային անիվը վնասված է։ Սակայն սա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմը հետևյալն է՝ այդ դեպքում

ՈՒ՞Ր ՊԵՏՔ Է ԳՆԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԿՏԻՎ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ։

Ահա և Ձեզ մի մեծ գաղթի սկիզբ, ինչին ակտիվ խրախուսում և խրախուսելու են փաշինյանականները։ Արդեն այսօր ատելության խոսք ակտիվ հնչեցնելով Արցախցիների նկատմամբ, տարբերակելով նրանց, նրանք անտանելի պայմաններ են ստեղծում։

Իսկ նրանց փոխարեն Հայաստան են վերադառնալու ադրբեջանցիները։

Եթե հետևեք Փաշինյանի կառավարման ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին և նրա ասած նախադասություններին, ապա կհասկանաք, որ դա օրինաչափ է։

Փաշինյանը Օվերտոնի պատուհան բացելու մեծ հմտություն ունի։ Ըստ կանոնի, պատուհանը բացվում է հերքելով այն փաստը, որը տեղի է ունենալու։ Այսինքն՝ «որ չվերադառնան» արտահայտությունը նշանակում է կատեգորիկ հակառակը, ինչպես «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը նշանակեց լրիվ հակառակը՝ «Արցախը Հայաստան չէ ԵՎ ՎԵՐՋ»։ Եթե հիշեք ապա նմանատիպ բազմաթիվ օրինակներ կմտաբերեք։

Իսկ հիմա վերջում։ Ես ուզում եմ խոր կասկած ունենալ այն առիթով, որ իմ հայրենակիցները մեծ հավանակնությամբ այս ստրատեգիաների, Արցախի կործանման, Հայերի գաղթի, անգրագետ մարդկանց կամայականությունների և այլ քաոսային ապօրինությունների կողմնակից են և ուզում եմ հավատալ, որ դեռևս 2021 թվականի ընտրություններին, շատերը հուզական և չկողմնորոշված դիրքորոշում են ունեցել իրենց ձայնը տալով Փաշինյանին։ Ես դա շատ եմ ուզում։ Ես չեմ ուզում հավատալ, որ իմ ազգակիցների մեծ մասը այնքան անկիրթ ու տգետ է, որ մտածում է ստամոքսով միայն։

Ես չեմ ուզում հավատալ...

Միհրդատ ՌՈՍՏՈՄԻ ՄԱԴԱԹՅԱՆ

Հ.Գ.

Չար լեզուներն ասում են, որ երեկ ամբողջ գիշեր կառավարական ամառանոցից գոչոցներ են լսվել՝ «Սրբազա՜ն..

. Սրբազա՜ն...»:

Դիտվել է՝ 160

Մեկնաբանություններ